National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.07.2021
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ  ընթերցմամբ  քննարկեց եւ ընդունեց   պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսգրքերը լրացվում են  նոր՝ 137.1.  հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի կերպով վիրավորելը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ փաթեթը բովանդակային փոփոխության չի ենթարկվել: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը  հայտնեց, որ փաթեթն այսօր հանձնաժողովում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն: Նա պարզաբանեց, որ առաջարկվող կարգավորումը    վերաբերում է անխտիր բոլոր քաղաքացիներին:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը դրական էր:

Նախաձեռնության վերաբերյալ մանրամասներն՝ այստեղ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ  քննարկեց եւ ընդունեց նաեւ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն եղել, հետեւաբար, այն չէր փոփոխվել: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական էր:

Նախաձեռնության վերաբերյալ մանրամասներն՝ այստեղ:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am